Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Տղամարդիկ սկսեցին հայհոյել կանանց, կանայք՝ տղամարդկանց, հայը սկսեց ուրախանալ այլ հայի երեխայի դժբախտության վրա

Տղամարդիկ սկսեցին հայհոյել կանանց, կանայք՝ տղամարդկանց, հայը սկսեց ուրախանալ այլ հայի երեխայի դժբախտության վրա
15.04.2026 | 11:38

Այն, ինչ արեց այս իշխանությունը հասարակության հետ, դեռ երկար տարիներ հնարավոր չի լինելու վերականգնել՝ անգամ իրենց գնալուց հետո։ Այս իշխանությունների թեթև ձեռքով մարդիկ բաժանվեցին սևերի և սպիտակների։ Տղամարդիկ սկսեցին հայհոյել կանանց, կանայք՝ տղամարդկանց, հայը սկսեց ուրախանալ այլ հայի երեխայի դժբախտության վրա։ Սկսեցին հայհոյել հերոսածին մորն ու հորը, անարգել հերոսի շիրիմը։ Փնթիները խոսքի իրավունք ստացան, իսկ կիրթ մարդիկ սկսեցին լռել, որովհետև այդքան իջնել չեն կարող։

ՈՒ ամենացավալին այն է, որ այդ ամենը դարձավ սովորական։ Սովորական դարձավ ատելությունը, սովորական դարձավ պառակտումը, սովորական դարձավ միմյանց «ոչնչացնելը»՝ միայն այն պատճառով, որ տարբեր կարծիք ունենք։

Մարդիկ սկսեցին իրար մեջ թշնամի փնտրել։ Սկսեցին ապրել վախով, զգուշությամբ, կասկածով։ Շատերը լռեցին ոչ թե այն պատճառով, որ համաձայն էին, այլ որովհետև հոգնեցին։ Հոգնեցին պայքարելուց, ապացուցելուց, պաշտպանվելուց։

Այս իշխանության ամենամեծ հարվածը հենց սա էր․ նրանք ոչ միայն երկիրը թուլացրին, այլ նաև հասարակությանը ներսից կոտրեցին։ Սերմանեցին այնպիսի թույն, որից հետո երկար տարիներ պետք է մաքրվենք։ Որովհետև վերքերը միայն պատերազմից չեն լինում․ կան վերքեր, որոնք բացվում են բառերից, ստորացումից, անարդարությունից ու անպատժելիությունից։

Եվ եթե այսօր չենք գիտակցում, որ սա արդեն ազգային հիվանդություն է դարձել, վաղը պարզապես չենք կարողանալու բուժել։

Աննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4406

Մեկնաբանություններ